Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել Իտալիայի առաջնության շրջանակներում «Ջենովայի» դեմ խաղում:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագն առաջ էր մղել իր թիմին, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը:
Քիչ առաջ Մխիթարյանը կրկին առաջ մղեց իր թիմին՝ դառնալով արդեն դուբլի հեղինակ: