Բարի օր Ռազմական 

Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի ՊԲ մարտիկները. WarGonzo

analitik.am

 

Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները։ Այս մասին իր Տելեգրամյան ալիքում հայտնում է WarGonzo նախագիծը։

Միլիոնավոր հարցեր են տրվում անձնապես WarGonzo նախագծին, թե ի՞նչ է կատարվում Շուշիում։

Շուշիի և Շուշիի մոտակայքերում ծայրահեղ մարտեր են։ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական դիրքում է, իսկ Պաշտպանության բանակի մարտիկները այդ հարձակումները ամեն րոպե հետ են մղում։

Արդյո՞ք Ադրբեջանի զինվորականները մտել էին Ադրբեջան․ Անշուշտ մտել են, եղել են ծայրամասերում, այնուհետև կրկին հետ գնացել և կրկին փորձել են ու փորձում են մտնել։

Արդյո՞ք նրանք վերցրել էին քաղաքը հսկողության տակ և ամրոցի գագաթին դրել իրենց դրոշը․ Իհարկե ոչ, բոլոր այդ տեսահոլովակներն ու լուսանկարները կեղծ էին, դա ընդունում են անգամ իրենց Տելեգրամյան ալիքները։

Նույն շարքից