Կորոնավիրուս Հասարակություն 

Այս պահին կա 861 քաղաքացի, ովքեր սպասում են իրենց հերթին, որպեսզի ստանան կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն. Նրանց մեծ մասը տանն են

analitik.am

 

Չկա գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք ռազմական գործողությունների արդյունքում, և չի ստացել պատշաճ բուժօգնություն: Այս մասին 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կան նաև ռեզերվներ այլ զարգացումների համար:

«Նույնը չի կարելի ասել կորոնավիրուսի մասով: Չնայած մոբիլիզացիային, համակարգն ունի սահմանափակ ռեսուրսներ, չէր կարող այլ կերպ լինել: Չկան անսահմանափակ ռեսուրսներ ունեցող առողջապահական համակարգեր»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նշել է, որ խնդիր կա ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին հոսպիատլացնել ու պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, իսկ մյուսներին փորձել բուժել տանը, որոշ դեպքերում էլ խնդրել, որ ուղղակի մնան տանը. «Այսօր առավոտյան 09:00-ի դրությամբ մենք ունենք 861 քաղաքացի, ովքեր սպասում են իրենց հերթին, որպեսզի ստանան կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն: Նրանց մի մասը գտնվում են այլ ԲԿ-ներում, սակայն մեծ մասը գտնվում են տանը»:

 

Նույն շարքից