Ռազմական Տեսանյութեր 

Ստիպված էինք գնալ այդ որոշմանը. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է հայտնում

analitik.am

 

Այսօր իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Չգիտեմ, թե ինչ գնահատական կտա պատմությունը, սակայն երեկվա որոշումը կայացրել ենք ստիպված: Ինչո՞ւ: 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանի և ամենագլխավորը՝ Շուշին:

Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: Եթե այդ տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր, քանի որ մարտական գործողությունները, տեղափոխվելով մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի հետևանքներ կունենային առաջնագծում հերոսաբար պայքարող տղաների համար:

Չեմ ուզում աշխարհագրորեն նշել՝ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում զինվորների մասով: Ինչ-որ տեղ շրջափակման մեծ հնարավորություն կլիներ:

Կարծես թե մի քանի օր մեզ հաջողվել էր պաշտպանվել մեր ՀՕՊ-ի շնորհիվ անօդաչուներից, սակայն արդեն վերջին 2 օրը հակառակորդը հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքերին:

Երեկ մի քանի ժամում շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել Մարտունու շրջանում: Բոլոր կորուսների պատճառ են անօդաչուները:

Մենք բոլորս պատասխան ենք տալու, քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ խնդիրն ուներ: Բոլորս, ովքեր զբաղեցրել ենք վերջին տասնամյակներում»,-ասաց նա:

Նույն շարքից