Գլխավոր Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանն այս պահին ԱԱԾ-ում ընդդիմադիրներին ձերբակալելու հրահանգներ է տալիս

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, այս պահին ԱԱԾ-ում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է ընդդիմադիրների ձերբակալելու հրահանգներ տալիս, քանի որ ԱԱԾ պետը գտնվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանական բաժանմունքում։ Տիգրան Ավինյանի մոտ է ձերբակալվողների ցուցակ, որում տեղ գտած անձանց էլ հրահանգավորում է ձերբակալել։ Արդեն իսկ ձերբակալվել են մի շարք քաղաքական գործիչներ,ձերբակալված է քաղաքական ընդդիմության գրեթե ողջ վերնախավը՝ ՀՅԴ, «Հայրենիք»  կուսակցությունից և այլ ընդդիմադիր ուժերից։ Ըստ մեր աղբյուրի, գիշերը ձերբակալվելու են ԲՀԿ պատգամավորներ։

Analitik.am-ի տեղեկությունների համաձայն, փորձ է արվում հարուցել շինծու քրեական գործ՝ պետական հեղաշրջման հատկանիշներով, որով էլ հենց մեղադրանք կառաջադրվի ընդդիմադիր գործիչներին։

 

Նույն շարքից