Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Քաղաքացիները բացահայտել են որդեկորույս մայրերին հայհոյանք գրող ֆեյքերի ֆաբրիկան և այցելել այնտեղ․Տեսանյութ

analitik.am

Մի խումբ կանայք և աղջիկներ բացահայտել են գրասենյակը, որտեղից աշխատում է իշխանական  ֆեյքերի ֆաբրիկան և գումարի դիմաց հայհոյանքներ գրում որդեկորույս մայրերի, զոհված զինվորների ընտանիքների, արցախցիների  հասցեին։

Նրանք այցելել են գրասենյակ, որը ներկայանում է որպես «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գրասենյակ, սակայն տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես են աշխատակիցներն արագ փակում իրենց ֆեյքերի էջերը, երբ կանայք և աղջիկները ներս են մտնում։ Քաղաքացիներն ամոթանք են տվել զոհված զինվորների ընտանիքներին, արցախցիներին գումարի դիմաց հայհոյանք գրողներին և խոստացել այցելել բոլոր այն տեղերը, որտեղից իշխանական ֆեյքերը հայհոյանքներ են գրում՝ նշելով, որ բոլորի հասցեները գիտեն։

Նույն շարքից