Բարի օր Հասարակություն 

Լուրերը հաստատվեցին. Արարատ Միրզոյանի աթոռին նստած ծխող երիտասարդի դին են գտել. Panorama.am

«Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, որը օրերս խորհրդարան մուտք գործելուց հետո, նստել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի բազկաթոռին և ծխել»։

Սոցիալական հարթակում տարածված այս տեղեկությունը Panorama.amճշտեց ոստիկանությունից։

Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։

«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից