Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ ճանապարհորդություններից

analitik.am

 

Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ճանապարհորդելը ցանկալի չէ, սակայն անհրաժեշտության դեպքում պետք է պահպանել համապատասխան հեռավորությունը և հնարավորության դեպքում գնացքներում, մեքենաներում և ավտոբուսներում բաց պահել պատուհանները։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտնական Սումիա Սվամինաթանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջին հարցը, որը պետք է տաք ինքներդ ձեզ. Արդյո՞ք անհրաժեշտ է ճամփորդել, եթե այո, ուրեմն ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն: Մենք գիտենք, որ որևէ ուղևորություն առանց ռիսկերի չի լինի, բայց մենք կարող ենք շատ բան անել, որպեսզի այդ ռիսկը նվազագույնի հասցվի»,-ասել է նա։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է փորձել հեռավորություն պահպանել, երբ գտնվում եք ինքնաթիռում, գնացքում կամ ավտոբուսում:

«Եթե դուք ավտոբուսում եք կամ մեքենայում, որտեղ կարող եք բացել պատուհանները, ապա բաց պահեք, որպեսզի ներսում օդափոխություն լինի: Մշտապես դիմակ կրեք»,-ասել է փորձագետը:

 

Նույն շարքից