Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն խոստացել է երբեք չդավաճանել Ռուսաստանին

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երբեք չի դավաճանել ռուս-բելառուսական շահերին և Ռուսաստանի Դաշնության նախագահներին, և խոստացել, որ ապագայում ևս չի դավաճանի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտարարել է, որ իրեն մեղադրում էին Արևմուտքի հետ «խաղ խաղալու» մեջ, ով փորձել է «նստել երկու աթոռի վրա»․ «Ես գյուղացի մարդ եմ ... ինձ այդպես են դաստիարակել, որ պետք չէ այս ու այն կողմ «ճոճվել», չնայած միգուցե դա վատ է քաղաքականության համար ... գոյատևելու համար հարկավոր է երբեմն «ճոճվել», հատկապես Բելառուսը ղեկավարելիս, որպեսզի թուլանաս, բայց ես երբեք չեմ արել դա: Ինչպիսին Լուկաշենկոն եղել է Ռուսաստանի նկատմամբ, այդպես էլ մնացել է: Ես երբեք չեմ դավաճանել մեր շահերին, երբեք չեմ դավաճանել ազնիվ և հուսալի քաղաքական գործչին՝ նախագահին (Ռուսաստանին), ո՛չ Ելցինին, ո՛չ Պուտինին, և երբեք դա չեմ անի»,-ասել է Լուկաշենկոն:

 

Նույն շարքից