Տեսանյութեր Քաղաքականություն 

Պատերազմի շեմին գտնվող երկիրը չի կարող իրեն թույլ տալ փողոցի միջոցով իշխանություն բերել․ Վլադիմիր Պուտին

analitik.am

 

Հասարակության պառակտումը և զանգվածային ցույցերի միջոցով իշխանափոխությունը երբեք բարի ավարտ չի ունենում այն երկրների համար, որոնք գտնվում են ռազմական գործողություների շեմին։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ երկիրը, որը գտնվում է բավականին բարդ դրության մեջ, ռազմական գործողությունների շեմին, չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական կյանքի կազմակերպում և փողոցի միջոցով բերված իշխանություն»,- ասել է Պուտինն՝ ընգծելով, որ դա վերաբերում է ինչպես ներկային, այնպես էլ մի քանի տարի առաջվա իրավիճակներին։

Պուտինը նշել է, որ դա բարի ավարտ չի ունենում, քանի որ հասարակության պառակտումը չի կարող որևէ լավ բանի հանգեցնել, հասարակությանը պետք է ոչ թե պառակտել, այլ միավորել։

Նույն շարքից