Գլխավոր Քաղաքականություն 

Կանադական ընկերությունը հայտարարեց թուրքական Բայրաքթարների շարժիչների մատակարարման դադարեցման մասին

analitik.am

 

Արևմտյան երկրները Թուրքիային զրկել են շարժիչից, որն օգտագործվում է Բայրաքթար անօդաչուների ստեղծման համար: Այս մասին հայտնում է Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը, փոխանցում է Լենտան:

Այս ԱԹՍ-ները համարվում են ռուսական «Պանցիրների» «մարդասպան»։

Կապված Արցախում հայկական ուժերի դեմ թուրքական հայտնի ԱԹՍ-ների օգտագործման հետ՝ կանադական «Bombardier Recreational Products» ընկերությունը, որը հանդիսանում է ավստրիական «Rotax» ընկերության սեփականատերը, հայտարարել է Թուրքիայի վերոնշյալ շարժիչների մատակարարման դադարեցման մասին:

Փորձագետը միևնույն ժամանակ հայտնում է, որ թուրքական «Tusas Engine Industries» ընկերությունն արդեն երկար ժամանակ աշխատանքներ է տանում սեփական ուժային ագրեգատների ստեղծման համար:

 

Նույն շարքից