Քաղաքականություն 

Ինչու Ռուսաստանի դրոշը չկար Փաշինյան-Շոյգու ու Փաշինյան-Լավրով հանդիպումների ժամանակ. Պարզաբանում է խոսնակը

analitik.am

 

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության անդամներին: Առանձին հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՌԴ ՊՆ ու ԱԳ նախարարներ Սերգեյ Շոյգուի ու Սերգեյ Լավրովի հետ:

Սոցկայքում քննարկում է սկսվել, թե ինչու նշյալ հանդիպումներին ռուսական դրոշ դրված չի եղել:

Analitik.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ որևէ արարողակարգային սխալ չի թույլատրվել, դրոշը դրվում է միայն նախագահի ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ, իսկ ավելի ցածր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ՝ ոչ:

 

Նույն շարքից