Հասարակություն 

Ի՞նչ է նշանակում՝ «սրան էլ տարեք»․ Տիգրան Աբրահամյանը դիմում է ՀՀ ոստիկանապետին

analitik.am

 

Դիմում եմ ՀՀ ոստիկանապետին։

Բոլոր ապօրինություններին զուգահեռ, երեկ, Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի ոստիկանական գործողությունները ղեկավարող տգետը, մարդկանց բերման ենթարկելու հրաման տալուց տարրական էթիկայի կանոններ չէր պահում։

Ի՞նչ է նշանակում՝ «սրան էլ տարեք»։ Եթե չեմ սխալվում՝ կոչումով գնդապետ էր։ Ետ ձևով կգնաք ձեր ընտանիքի անդամների հետ կխոսեք, ձեր վերադասների՝ Նիկոլի կերածները փակողների հետ։

Մեր Արցախը հանձնած Նիկոլն ու իր շայկան ձեր համար փաստորեն ավելի կարևոր են, որ ամեն գնով պահում և կրում եք դավաճանի պատասխանատվությունը, քան օրենքն ու սահմանադրությունը։

Զգուշացնում եմ՝ ձեզ կարգի հրավիրեք։

Իրավապահ կառույցներին եմ դիմում՝ չասեք, գիտե՞ք, ապօրինություն ենք արել, որովհետև վերևից են ասել՝ դա ձեզ չի փրկելու, հենց սկզբից եմ ասում։ Մի կատարեք, դիմում գրեք դուրս արեք։

Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից