Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը վտանգ է մեր երկրի, պետականության, մեր ու մեր երեխաների վաղվա օրվա համար, ինքը պետք է հեռանա. Մհեր Մկրտչյան

analitik.am

 

Ես չեմ հասկանում, թե ինչու է ընդամենը մի Ազատության հրապարակ հավաքվել այսքան խայտառակություններից, դավաճանություններից ու բացահայտումներից հետո: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքերով, երբ տրանսպորտի գինը բարձրացավ, մի հզոր ալիք բարձրացավ, իսկ հիմա բոլորը երջանի՞կ են. «Ինձ հետ շփվողներն ասում են, որ կողմ են Նիկոլի հեռանալուն, սակայն չեն վստահում 17 կուսակցություններին:

Ժողովուրդ, դուք արեք, գամ ձեր կողքը կանգնեմ: Սա ինձ համար քաղաքական հարց չէ, ես քաղաքականության մարդ չեմ: Սա ինձ համար արժանապատվության հարց է, ու անկախ նրանից, թե այստեղ ինչքան մարդ է հավաքվելու, ես ամեն անգամ գալու եմ մի նպատակով, որ վաղն իմ ազգանունից չամաչեմ:

Ես ինձ հետ անկեղծ եմ՝ Նիկոլ Փաշինյանը վտանգ է: Ես ազնիվ եմ ինձ հետ՝ ինքը վտանգ է մեր երկրի, պետականության, մեր ու մեր երեխաների վաղվա օրվա համար: Ինքը պետք է հեռանա»:

Մկրտչյանի խոսքերով, Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել իրարից զզվող, պառակտված, ատելությամբ սնվող ազգ. «Բայց ես համոզված եմ մի բանում՝ այս ատելությամբ լցված վիճակի մեջ մենք որևէ հաղթանակի չենք հասնի: Սա շատ վտանգավոր բան է»:

Ռեժիսորն ուղերձով դիմեց ոստիկաններին. «Տղերք, Երևանի փողոցներում երեխեքի մոտ ռեմբո մի խաղացեք, որովհետև վաղը կամ մի օր հենց դուք շատ խեղճացած բացատրություններ եք գրելու»:

Նույն շարքից