Տեսանյութեր Քաղաքականություն 

Ով բացեց Հադրութի թիկունքը. Տարոն Տոնոյանը նոր բացահայտումներ արեց Ազատության հրապարակում

analitik.am

 

Ես ուզում եմ հարց ուղղել ՀՀ այդպես էլ չկայացած վարչապետ, դեղին մամուլի էջերի վարպետ Նիկոլ Փաշինյանին: Պարոն Փաշինյան, պատասխանեք հարցերի, որն ուղղվել է ձեզ: Պատասխանեք նախկին ԳՇ պետ գեներալ Մոսիի հարցերին: Անպատասխան մի թողեք, մենք սպասում ենք: Անպատասխան մի թողեք երկրի նախագահ Արմեն Սարգսյանին: Դուք պատասխանեք, ոչ թե պատասխանեք Շիշ բռնողի մակարդակով: Պատասխանեք ՌԴ նախագահի հայտարարությանը, որ Շուշիի հարցը երբեք քննարկման առարկա չի եղել: Իսկ այսօր Շուշին մեր ձեռքում չէ: Ազատության հրապարակում հայտարարեց ազատամարտիկ-բժիշկ Տարոն Տոնոյանը:

Տոնոյանը խոսեց նաև Լենա Նազարյանի հայտարարության մասին՝ եթե այնպես հանձնվեր, կասվեր հանձնվել էր, կռվեցինք վերցրեցին. «Սա կոչվում է պատերազմի իմիտիացիա: Ես մեղադրում եմ պատերազմի իմիտացիայի համար:

Հիշեք, մենք հաղթող ժողովուրդ ենք, պարտվողը Նիկոլն է իր մանկապարտեզի թիմով: Հիմա մեզ փորձում են ասել, որ պարտությունն անխուսափելի էր: Ոչ: Հնարավոր չէր: Վստահ եմ, եթե մենք չունենայինք այն հիմար ինքնաթիռները, որոնք օդ չբարձրացան, եթե ունենայինք ՀՕՊ, որը պետք է գնվեր, պատերազմը կհաղթեինք»:

Տոնոյանի խոսքերով, ամենածանր հարձակումների ժամանակ մենք ընդամենը մի քանի դիրք ենք հանձնել, 2-3 հարյուր մետր ենք հետ եկել Ջաբրայիլից. «Ով բացեց Հադրութի թիկունքը, ինչու Ջաբրայիլից մինչև Իշխանաձորը մնաց: Հադրութի թիկունքը մնաց դատարակ: Ով է դրա պատասխանը տալու: Այնտեղից սողոսկեցին դիվերսիոն խմբերն ու եղավ մեր նահանջը»:

Նույն շարքից