Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմքայլական Հովիկ Աղազարյանը պատերազմից դասալիքի է փախցրել բերել Երևան. Ազատամարտիկը սենսացիոն բացահայտում արեց

analitik.am

 

Այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ ազատամարտիկ-բժիշկ Տարոն Տոնոյանը հետաքրքիր բացահայտում արեց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին:

«Ուզում եմ հարցս ուղղել իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Հովիկ, դու հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս: Արկղեր էր բերել, որ Երևանից էին ուղարկել: Մի քանի արկղ էր մնացել ավտոմեքենայում: Հարցրեցի, թե ուր ես տանում, ասաց՝ Ջաբրայիլ: Ես նրան ասացի, որ Ջաբրայիլը հանձնած է: Նա ասաց, որ Ջաբրայիլը մեր ձեռքում է: Հետո զանգեց Երևան ու իմացավ, որ այն, իբր մեր ձեռքում է: Իհարկե չգնաց»:

«Հետն էլ մի հատ կասկով, թմբլիկ տղայի փախցրեց դասալիք շան տղուն բերեց Երևան: Այդ տղայի եղբարն Արարատի մարզպետարանում է աշխատում: Փաստերով եմ խոսում։ Թող կանչեն, պատասխանը տամ: Մի քանի օր առաջ այդ դասալիք էշին կառավարության դիմաց տեսա, պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին: Իր նման մի քանի թափթփուկների հետ էր»:

Տոնոյանը հայտարարեց, որ այսօր մեզ պատրաստում են հետագա պարտությունների, ընկճում են. «Հիշեց, որ հայ ժողովուրդը, հայ սպան, զինվորը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանն իր թուլամորթ թիմի հետ»:

Նույն շարքից