Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեղադրանք եմ առաջադրում Փաշինյանին, ինչո՞ւ տղերքին առանց կասկա ու զրահաբաճկոն թողեցիր, կոտորվեցին, ինչո՞ւ 2-3 ամսվա ծառայողներին տարար դիրքեր. Ազատամարտիկ-բժիշկ

analitik.am

 

Նիկոլ Փաշինյան, քեզ հաղթանակ էր պետք, մեզ էլ էր պետք, բայց դու այդ հաղթանակն ուզում էիր բերել տղերքի արյունով: Պատերազմի առաջին օրվանից եղել եմ Ջաբրայիլում, հետո Հադրութում, հետո Ազոխում, հետո Ստեփանակերտում, մինչև դավաճանական ակտի ստորագրելը: Առաջին օրերին բացառապես վիրավորներ էին գալիս վերին ու ստորին վերջույթների վնասումներով, քանի որ մեր զորքը կանոնավոր կռվում էր ու զինվորները կասկա ու զրահաբաճկոն ունեին: Բերեցին այդ խեղճ ՄՕԲ-ի տղերքին ու սկսվեց կոտորածը, բոլոր տղերքը գալիս էին կրծքավանդակի ու որովայնի ծանրագույն վիրավորումներով: Մեր զոհերի մեծ մասը եղել են որովայնի ու կրծքավանդակի վիրավորումներով: Մեղադրանք եմ առաջադրում քեզ, ինչու կասկա ու զրահաբաճկոն չտվեցիր տղերքին: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ազատամարտիկ-բժիշկ Տարոն Տոնոյանը:

«Աշխարհի որ երկրում է եղել, որ 2002 թվին զորակոչված 18 տարեկաններին ուսումնական գումարտակի երեխաներին, 2-3 ամսվա ծառայող, կրակային պատրաստություն չանցած, ուր տարար դիրքերը լցրեցիր: Պատասխան տուր: Այդքանից հետո առանց ամաչելու հավաքում ես թափթփուկներին, ովքեր այնտեղ տեղեկանք էին մուրում Երևան փախնելու համար: Մեկը կար, որ ասում է սրիկա գեներալները, այ թափթփուկ, ծնվածդ օրվանից գիտեմ ով ես եղել»,-ասաց նա:

Տոնոյանի խոսքերով, հիմա փորձում են ընկճել մարդկանց, համոզել իբր մենք պարտվող ենք, սակայն դա այդպես չէ, մենք հաղթող ենք, իսկ պարտվողը Նիկոլ Փաշինյանն է իր թիմով:

Նույն շարքից