Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը երկու սուտ ունի. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերն օրակարգ է բերում կեղծ պնդումներ՝ փորձելով պահել իր իշխանությունը: Նա ասում է, որ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են իշխանության համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, մեզ սպասվում են լրջագույն խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական. «Նիկոլ Փաշինյանը, ով ձախողել է բոլոր ուղղություններով, չի կարողանալու լուծել այդ խնդիրները»:

Վանեցյանը հիշեցրեց, որ դեռ հունվարից պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել նույն պահանջով: Մենք զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը շատ ծանր հետևանքների է բերելու, ինչը եղավ, Նիկոլ Փաշինյանի հեռանալը քննարկման հարց չէ»:

«Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ: Սուտ համար մեկ՝ արտաքին լսարանի համար: Ասում է՝ եթե հանկարծ Հայաստանում հասնեն իր հրաժարականին, ապա ստորագրված հայտարարությունը չեղարկվելու է ու պատերազմը վերսկսվելու է:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պատերազմ վերսկսելու նպատակ չունենք: Մենք ասում ենք, որ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը, չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել, նորմալ լուծումներ գտնել: Մենք պատերազմ չենք ուզում, ի սկզբանե չենք ցանկացել: Այն հրահրել է Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում:

Երկրորդ սուտն արտաքին լսարանի համար է: Նա ասում է, որ պատերազմում իր պարտվելն ու այսքան զոհեր ունենալը ոչինչ, բայց եթե ինքը գնա, իրեն փոխարինելու են նախկինները:

Ժողովուրդ դա կեղծ օրակարգ է։ Նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է ու մերժվելու է: Մենք ապագան ենք՝ նոր մտքերով, նոր տեսլականով»։

Նույն շարքից