Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլը զանգեց ինձ ու Վալերիյ Օսիպյանին և ասաց, որ ուզում է արյան գետեր տեսնել, որ սատկացնենք բոլորին. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Այսօր Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը խոսեց երեկ ոստիկանության կողմից բռնի ուժ կիրառելու մասին. «Երեկվա դեպքերն անթույլատրելի են ու ոչ իրավաչափ: Թե ովքեր էին այդ անհայտ ծագմամբ համազգեստով տղաները, մի օր կպարզենք անպայման: Բայց հիմա մի հարց: Մարդիկ զարմանում են, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ ընդդիմախոսների նկատմամբ բռի ուժ չի կիրառելու, հեռանալու է, եթե ժողովուրդը ցանկանա, բայց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստեց»:

«Մի պատմություն եմ ուզում պատմել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ուժ կիրառում խաղաղ ակցիա անող ժողովրդի դեմ: Իրականում Նիկոլ Փաշինյանը չի սիրում ժողովրդին, նա խռոնիկ սուտասան է:

Հիմա ասեմ, թե ինչու չի սիրում: Հիշո՞ւմ եք, որ 1-1,5 տարի առաջ Իջևանում եղան բողոքի ակցիաներ՝ կապված անտառից փայտ կտրելու հետ: Ես այն ժամանակ ԱԱԾ տնօրեն էին, գնացի այնտեղ: Շատ տրամաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն այնտեղ: Մի շատ պարզ պատճառ կար: Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդիկ դուրս են եկել փողոց, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, իմ ընկերոջ՝ այն ժամանակվա ոստիկանապետ գեներալ Օսիպյանին ու ինձ ասաց, որ ուզում է տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին:

Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ սիրում է բոլորին, սուտ է ասում, նա ատում է բոլորին, սիրում է միայն իր պաշտոնն ու իր իշխանությունը: Իր բոլոր քայլերն ուղղված են այդ իշխանությունը պահելուն: Իջևանի պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու էին երեկ ոստիկանները նման բիրտ ուժ կիրառում»:

Նույն շարքից