Տեսանյութեր Քաղաքականություն 

Առնվազն երեք ուժային կառույցի ղեկավարներ հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է իրավապահ համակարգի աշխատանքներին. Վանեցյան

analitik.am

 

Այդքան հեշտ չէ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին մերժել ու ասել, որ չես կատարի իր ապօրինի հրամանները: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ խոսելով իրավապահների կողմից ցուցարարաների նկատմամբ կիրառվող ուժի մասին:

«Առնվազն երեք ուժային կառույցի ղեկավարներ՝ ես, Վալերիյ Օսիպյանը, Միքայել Համբարձումյանը, հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է իրավապահ համակարգի աշխատանքներին, չի տիրապետում իր պարտականություններին, ապօրինի հրամաններ է տալիս, սակայն որևէ արձագանք չկա:

Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ իր հրաժարականի պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ քրեական հետապնդում սկսել Վազգեն Մանուկյանի նկատմամբ, ինչի համար հիմքեր չեն եղել: Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի համար պայքարում էին մարդիկ՝ նրան բերելով իշխանության: Ավելին՝ նա դա անում է ավելի վատ ձևով»:

Վանեցյանը նշեց, որ այսօր Ազատության հրապարակում իշխանության պայքար չէ, պայքար է հանուն հայրենիքի, վաղվա օրվա. «Ժողովուրդ, դուրս եկեք ու ձեր ձայնը բարձրացրեք: Եթե մեզ չեք սիրում, այլ տեղում բարձրացրեք ձեր բողոքի ձայնը»։

«Այն տղաները, ովքեր զոհվեցին հայրենիքի համար, արժանի չէին, որ մի ստահակ թաքուն, մեկ ստորագրությամբ հանձնի»,-հավելեց նա:

Նույն շարքից