Հասարակություն Տեսանյութեր 

Ռուբեն Մխիթարյանը «պատմության աղբամանը» նետեց Նիկոլ Փաշինյանի գիրքը, թերթը, ծրագիրն, իմքայլական մի քանի պատգամավորների լուսանկարներ՝ մյուսներին տալով ժամանակ

analitik.am

 

Այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ Ռուբեն Մխիթարյանը «պատմության աղբամանը» նետեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին ատկանող թերթը. «Այդ աղբամանի մեջ պետք է նետել նաև քո ոչ բարով գիրքը, որը պետք է կոչվեր «Երկրի անառակ կողմը»: Աղբամանը պետք է նետել նաև սահմանադրական հանրաքվեի ժամանակ բաժանված «անձնագիրը»: Դու այդ անձնագրերը բաժանում էիր, երբ Հայաստանում կորոնավիրուս էր տարածվում:

Ի դեպ, ի՞նչ եղան այդ հանրաքվեի համար հավաքված փողերը:

Լսի, ես մի անձնագիր ունեմ, դա ՀՀ քաղաքացու անձնագիր է, որտեղ ես եռագույն եմ տեսնում: Դու մեզ բաժանեցիր սևի ու սպիտակի, սակայն իմ սիրտը եռագույն է: Այստեղ պետք է նետել նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը»:

Մխիթարյանն աղբամանի մեջ գցեց նաև Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը. «Պարոն Տեր-Պետրոսյան, ես ձեզ հարգում եմ որպես հիմնադիր նախագահ, ես ձեզ կարող եմ ներել ամեն ինչ, սակայն Անդրանիկ Քոչարյանի ու իմքայլական մի քանի այլ պատգամավորների՝ Հովհաննես Հովհանիսյանի, Վահե Ղալումյանի, Լենա Նազարյանի, Լիլիթ Մակունցի լուսանկարների համար Ձեզ երբեք չեմ ների: Անդրանիկ Քոչարյանից վատ բան դուք այս ազգի համար չեք արել»:

Մխիթարյանը նշեց, որ իմքայլական մյուս պատգամավորների լուսանկարները չի նետում «պատմության աղբամանը», քանի որ վերջիններս դեռ ժամանակ ունեն. «Չի կարող իրենից որևէ բան չներկայացնող ոչնչությունը մեր ձայնը կտրել»:

Նույն շարքից