Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես Արցախում էի, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Ալֆա»-ն տանել Իջևան ու ժողովրդին ծեծեն. Վանեցյան

analitik.am

 

Այսօր Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Իջևանում հայտնի ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է իրեն ու Վալերիյ Օսիպյանին և ասել, որ արյան գետեր է ուզում, ուզում է, որ իրավապահները «սատկացնեն հավաքվածներին»:

Հավաքից հետո Վանեցյանն ասաց, որ իր ասածները չեն կարող հերքվել, ինքը ավելի մանրամասն կարող է պատմել. «Ես այդ օրն աշխատանքային այցով գտնվում էի Արցախում: Օսիպյանը զանգահարեց ինձ ու ասաց, որ Իջևանում իրավիճակը լարված է: Հետո ինձ սկսեց զանագահարել իմ տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը, ով փոխարինեց հետո ինձ: Նա էր ինձ փոխարինում, երբ ես Արցախում էի:

Նա ինձ ասաց, որ վարչապետը հանձնարարել է մեկնել Իջևան, տանել «Ալֆա» ջոկատայինների, որպեսզի ժողովրդին ծեծեն: Ես ասացի, որ նման բան չանեն, քանի որ այդ վարչությունն այլ գործառույթների համար է՝ հակաահաբեկչական պայքարի համար: Նիկոլ Փաշինանը զանգահարում էր ինձ բառացի ասում, որ արյան գետեր է ուզում տեսնել: Մենք ասում եինք, որ չի կարելի, կգնանք այդ հարցը…»:

Հարցին՝ կան արդյո՞ք ապացույցներ, Վանեցյան ասաց, որ իր խոսքն ապացույց է. «Կարծում եմ, որ Օսիպյանի խոսքն էլ է ապացույց լինելու»:

«Մենք մեկնեցինք այնտեղ, Օսիպյանի ու իմ աշխատանքի արդյունքում այդ ամենը չիրականացվեց: Մենք կարողացանք առանց արյան գետերի կանխել այդ իրականում ապօրինի գործողությունները, որոնք իրականացնում էին Իջևանի ու հարակից գյուղերի բնակիչները»,-ասաց նա:

Վանեցյանն ասաց, որ ժամանակի մեջ ամեն ինչի մասին կխոսեն:

Նույն շարքից