Քաղաքականություն 

Լավրովը մանրամասներ ներկայացրեց հայկական կողմի հետ երկկողմ օրակարգային հարցերի քննարկումներից

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք նաև ընթացիկ երկկողմ աշխատանքների մասին: Այդ թվում` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ավարտից հետո առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 20-րդ նիստի, Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջտարածաշրջանային համաժողովի և այլ միջոցառումների անցկացման մասին, այդ թվում` խորհրդարանական և առանձին գերատեսչությունների ուղղություններով»,- ասաց Լավրովը:

 

Նույն շարքից