Հասարակություն 

Իմքայլական պատգամավորը հաստատում է, որ պատերազմի ժամանակ Հադրութից զինվորի է դուրս բերել

Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը:

Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել:

Այո, հոկտեմբերի 2-ին ես եղել եմ Հադրութում, մասնավորապես՝ հոսպիտալում՝ իրեն փոխանցելու x կազմակերպության հավաքագրած բժշկական պարագաներ: Մնացած սննդամթերքն ու դեղորայքը պետք է տանեի այլ հասցեով: Հոսպիտալում եղած ժամանակահատվածում իր նշած անձնավորությունը, ում ես առաջին անգամ էի հանդիպում, ճանաչել է ինձ, կապվել Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ինձ զանգահարել է և խնդրել, որպեսզի օգնեմ նրան առողջական խնդիրների հետ կապված:

Ըստ իրեն՝ պայթել էր ստամոքսի խոցը: Նկատելով տվյալ անձնավորության ծանր հոգեբանական իրավիճակը՝ որոշեցի հասցնել նրան Ստեփանակերտի հոսպիտալ: Ճանապարհին նա խնդրեց, ոչ թե տանել իրեն Ստեփանակերտ, այլ Բերձոր և արդեն Բերձորում ինձ համար անակնկալ նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ստուգվել իրեն բուժող բժիշկների մոտ: Ես խնդրեցի ցույց տալ բժշկական ուղեգիրն ու զինվորական գրքույկը և պարզվեց, որ երկուսն էլ բացակայում էին: Այդ պահին ես նրան ասացի, որ դու դասալքության ճանապարհին ես, իջեցրի մեքենայից և հորդորեցի ներկայանալ զինվորական մարմիններին:

Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը և ես խոստանում եմ հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից