Քաղաքականություն 

Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ. Ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, մեկնաբանելով այն, որ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով, իր էջում գրել է.

«Ավելի քան կանխատեսելի...

Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ:

Այս ամենից հետո չեմ ասի` կասկածում եմ, որ վարակվել է, թե՞` ոչ: Մտածեք և տրամաբանեք ինքներդ...»:

  •  
  •  
  •  
  • 6
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    7
    Shares

Նույն շարքից