Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Դավաճան ու թուրքի կոշիկ լզած իշխանությունը հիմա սարսափում է ժողովրդական ցասումից. Մալյանը դուրս եկավ մեկուսարանից

 

Ինչպես արդեն հայտնել էինք, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Ազատ արձակվելուց հետո Մալյանը նշեց, որ դավաճան ու թուրքի կոշիկ լզած իշխանությունը հիմա սարսափում է ժողովրդական ցասումից. «Այսպիսի մոտեցում Հայաստանի պատմության մեջ չի եղել:

Ըստ էության, մեզ ձերբակալել են մի հոդվածով, որով ձերբակալություն նախատեսված չէ, նույնիսկ կալանք նախատեսված չէ: Պարզ է, որ սա ուղղված է այն ակտիվ մարդկանց դեմ, ովքեր դեմ են այս դավաճանությանը, հող հանձնելուն, այդքան երեխաների անմեղ կյանքերը զոհաբերելուն տիկին Աննայի գլխավոր շտաբի տվայտանքների արդյունքում: Մարդիկ չեն լռելու, ես չեմ լռելու»:

Մալյանը նշեց, որ վերջին օրերին ամենահանգիստ գիշերն է անցկացրել մեկուսարանում. «Միակ գիշերն է եղել, որ ինքս ինձ մխիթարել եմ, որ որևէ գործողություն չեմ կարող անել: Այդ մտքով ինքս ինձ մխիթարելով քնել եմ»:

Դիտարկմանը, որ ռազմական դրություն է, չգիտեր արդյո՞ք ինքը, որ իրեն ձերբակալելու են հավաքի համար, Մալյանը նշեց, թե չգիտի ռազմական դրությունը որքան է տևելու. «Այս ռազմական դրությունը դավաճան իշխանությունների իշխանությունը երկարաձգելու, մեկ օր ավել աթոռին կպած լինելու, սև իկռա ուտելու միջոց է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա, որ նման թուլամորթին, դավաճանին հանդուրժում ենք որպես մեզ ղեկավար»:

Մալյանի համար անհասկանալի է ռազմական դրության պահելը, քանի որ ռազմական գործողություններ չկան, իսկ այն պահվում է, քանի որ իշխանություններն ուզում են լռեցնել մարդկանց. «Այլ պատճառ չկա ռազմական դրության համար: Սա տրամաբանությունից դուրս ռազմական դրություն է»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից