Հասարակություն Տեսանյութեր 

Պետք է պայքարենք, որպեսզի այս իշխանություններն օր առաջ իրենց տեղը զիջեն նորմալ, ոչ արկածախնդիր, պետության համար ցավող, լուրջ մարդկանց․ Ռոբերտ Մելքոնյան

analitik.am

 

Մեզ ապօրինի են բերման ենթարկել ոստիկանության բաժին, լրիվ քաղաքական նկատառումներով: Այս մասին մեկուսարանից դուրս գալուց հետո հայտարարել է գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով ավելի վաղ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

«Սա զուտ իշխանությունը երկարաձգելու համար են անում: Մինչ այս կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն էր, այն երկարաձգելով իշխանություն էին պահում, հիմա էլ պատերազմական դրություն են պատճառաբանում, ինչն աբսուրդ է, քանի որ ամիս 10-ից պատերազմը վերջացել է: Մեզ ղեկավարող ինքնակոչը կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրել ու մեր պատմական տարածքները վաճառել Թուրքիային»,-ասաց նա:

Մելքոնյանը նշեց, որ շարունակելու է պայքարը, քանի որ զոհվածների արյունը թանկ է իր համար. «Ես չեմ կարող մոռանալ այն, ինչ ձեռք է բերվել Արցախյան ազատամարտի տարիներին: Պետք է պայքարենք, որպեսզի այս իշխանություններն օր առաջ իրենց տեղը զիջեն նորմալ, ոչ արկածախնդիր, պետության համար ցավող, լուրջ մարդկանց»:

Նույն շարքից