Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի 1-ից այս երկրին դժբախտություն, մահ ու արյուն է բերել. Միհրան Հակոբյան

analitik.am

 

Ես որևէ բան չեմ կազմակերպել, ես մասնակցել եմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ապօրինի գործող անհասկանալի մասկաներով մարդկանց կողմից կազմակերպված շատ տարօրինակ, տհաճ ու զզվելի միջադեպին, որի արդյունքում մի անհեթեթ հոդված է Նիկոլ Փաշինյանը պատվիրել ձերբակալվածների նկատմամբ: Անձամբ ինձ վրա էլ է պատվիրել: Այնտեղ կային շատ ու շատ պատճառներ, ինձ չէին կարող ազատությունից զրկել, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է պատվիրել այդ ձերբակալությունը, ժամանակավոր անազատությունը տեղի ունեցավ: Այս մասին  հայտարարել է Միհրան Հակոբյանը, ով երեկ բերման էր ենթարկվել իրավապահների կողմից:

«Ես ուզում եմ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իր այս տեռորով չի կարողանալու որևէ խնդիր լուծել: Ըստ օդում կախված լուրերի, երեկվա դիմակավորված մարդիկ որոշ օլիգարխների մարդիկ են: Այս հարցը պետք է լուծվի:

Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է այս մեթոդաբանությամբ մեր բերանը փակել, որ մենք չասենք՝ ինքը ստոր ստահակ է, դավաճան է, ծախել է հայրենիքը, հանձնել է Արցախն ու 5 հազար երեխայի գլուխ է կերել՝ մեզ թողնելով ապրել այս ամոթով, ապա չարաչար սխալվում է: Ինքն ու իր կողքը մնացած ստահակները սխալվում են:

Նրանք, ովքեր իրենց համարում են Փաշինյանի համախոհ, ուղիղ այդքան հայհոյանք ու պիտակավորում էլ իրենք են ստանում: Իրենք կրելու են նույն պատասխանատվությունը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ Փաշինյանը կրելու է այդ պատասխանատվությունը երկրային ու երկնային դատարանի առջև: Նա հայտնվելու է այն նկուղում, որտեղ պետք է հայտնվի՝ որպես 5 հազար հայի գլուխ կերած, Արցախը հանձնած ու մեզ ամոթով ապրելու թողած մարդ»:

Հակոբյանը նշել է, որ շարունակելու է պայքարը. «Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում է թող անի: Իսկ իրավապահներին ասում եմ՝ եթե կատարեն Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները, վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու:

Ես շարունակելու եմ պայքարը, այն ամոթը, որը Փաշինյանը թողել է մեզ վրա, պետք է մաքրենք: Ինչ ուզում է թող անի: 5 հազար մարդու գլուխ կերավ, թող մեր գլուխն էլ ուտի: 2008 թվական մարտի 1-ից այդ մարդն այս երկրին դժբախտություն, մահ ու արյուն է բերել: Մենք չենք վախենում, այստեղ ապրելու ենք»։

Նույն շարքից