Կորոնավիրուս 

Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին, Ռուսաստանը հավանություն է տալիս այդ հարցով «քսանյակի» համաժողովի փաստաթղթի նախագծին և պատրաստ է այն տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում:

«Ռուսաստանն աջակցում է ներկայիս գագաթնաժողովի առանցքային որոշման նախագծին, որն ուղղված է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերը բոլորի համար հասանելի դարձնելուն: Անկասկած, պատվաստումների համար նախատեսված դեղամիջոցները պետք է հասարակական համընդհանուր սեփականություն լինեն: Եվ մեր երկիրը, իհարկե, պատրաստ է կարիքավորներին տրամադրել մեր գինականների տրամադրած պատվաստանյութերը»,- ասել է Պուտինը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից