Հասարակություն 

Կոչ եմ անում չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը. Անդրանիկ Փիլոյանի ուղերձը

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը կոչ է անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը։ Նախարարն ուղերձով է հանդես եկել։

«ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին»,–նշված է նախարարի ուղերձում։

Նա ասել է նաև, որ լինելով սպա, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել բանակաշինության ակունքներում, իրեն վստահված պաշտոններում արել է առավելագույնը՝ հզորացնելու և զարգացնելու զինված ուժերը։

Փիլոյանը վստահեցնում է` երբեք չի հարել որևէ քաղաքական ուժի և չի առաջնորդվել քաղաքական շահերով. այժմ էլ հայրենիքի շահն իր համար բացարձակ արժեք է։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը նախարարի պաշտոնում փոխարինել է Ֆելիքս Ցոլակյանին, որը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 17-ին։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից