Հասարակություն Տեսանյութեր 

Արա Սաղաթելյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Ինձ ձերբակալելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև ողջամիտ չէր /Տեսանյութ/

analitik.am

 

«Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ։ Ինձ ձերբակալելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև ողջամիտ չէր»,- քիչ առաջ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ դուրս գալով ՁՊՎ-ից։

Նրա խոսքով՝  իրեն վերագրվող կասկածանքն իրականությունից չի բխում, կան ապացույցներ։

«Իրավապահ մարմինների գործողություններում տեսնում եմ նպատակաուղվածություն։ Ավելին քան վստահ եմ, որ իրենց գործողություններն  ուղղորդված են իմ անձի դեմ՝ երկրի քաղաքական ղեկավարության կողմից, որոնց մեջ կան անձինք, որոնք մտասևեռվածություն ունեն իմ անձի նկատմամբ և սա առաջին գործողությունը չի, որն իրականացվում է իմ դեմ, Փաստինֆոյի հաղորդմամբ՝ նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ձերբակալությունն ապօրինի էր և նույն հաջողությամբ կարող են յուրաքանչյուրին ձերբակալել։

Նույն շարքից