Հասարակություն 

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում

analitik.am

 

Նոյեմբերի 21-ին, ժամը 18։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել այն երթևեկելի հատված:

Նույն շարքից