Հասարակություն 

Հային սպանում են, բայց նա չի հավատում. Վահրամ Սահակյան

analitik.am

 

Վահրամ Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել՝

«Սա Երեւան քաղաքում է։ Սա միջին հայի տան դիմացի այգին է։ Սա իրենն է։ Դուք գիտե՞ք, որ նա տասնամյակներով այդպես կթողնի իր բակը։ Չի ուղղի, չի սարքի, չի փակցնի եւ չի ներկի։ Իր բակը։ Հայը ժանգ է սիրում։ Իր բակում։ Իր աչքի առջեւ։ Հայը երբեք չի նորոգի իր բակը, երբեք ուղիղ ասֆալտ չի սարքի, երբեք չի ներկի իր դարպասը, որովհետեւ նրան ասել են, որ դու ստեղծագործ ես։ Դու արարիչ ես։ Ներշնչել են։ Հային դուխ են տվել։ Եւ նա հավատացել է։ Հայը երբեք չի սգա իր կորած երկրի համար, որովհետեւ նրա երկիրը սկսվում է իր տան շեմից եւ ավարտվում ունիտազի ծակով։ Հայը երբեք պայքարի դուրս չի գա դավաճանության դեմ, որովհետեւ նա անդավաճան սիրում է իր տան գույքը։ Հայը կընդվզի, երբ իր գույքահարկը բարձրացնեն, բայց հայը չի ընդվզի, երբ հային մատնեն պարտության, ստորացնեն, նվաստացնեն ու շպրտեն մի կողմ։ Որովհետեւ իրեն խաբել են, ասել են՝ դու հպարտ ես։ Նա հավատացել է, դրա համարէլ չի նվաստացված վիճակում ասում է «Ես հաղթելու եմ թուրքին»։

Հային սպանում են, բայց նա չին հավատում, որովհետեւ իրեն ասել են, որ մի ազգ, որը չի ուզում մեռնել՝ չի մեռնի։

Այ այդպես էլ մեռնում է եւ չի իմանում դրա մասին»։

Նույն շարքից