Կորոնավիրուս Տեսանյութեր 

Պատերազմը չի ավարտվել, պետք է ուժեղանանք ու հետ բերենք մեր հայրենիքը․ Արտակ Ալավերդյան /Տեսանյութ/

analitik.am

 

Ես անսահման ուժ, հավատ ու եռանդ եմ ստանում՝ շփվելով մեր Հերոսների հետ. լսեք Արտակին՝ ուժեղացեք, հավատացեք ու եռանդով լցվեք...

«Ադրբեջանցները վախենում են մեր զինվորից, եթե միայն սեփական ուժերով գային՝ անգամ մեկ մետր մեր դիրքերին չէին մոտենա». ԱՐՏԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Արտակը սպա է և ասում է, որ անգամ իր համար անսպասելի էր 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների քաջությունն ու ուժը, որով նրանք դիմավորում և փախուստի էին մատնում քանակով մի քանի անգամ գերազանցող թշնամական խմբերին:

Այժմ Արտակը վերականգնողական բուժում է անցնում Զինվորի տանը:  Ամբողջովին վերականգնվելուց հետո որոշել է շարունակել զինվորական ծառայությունը. վստահ է, որ պատերազմը չի ավարտվել, պետք է ուժեղանանք ու հետ բերենք մեր հայրենիքը. չէ՞ որ ուժն է ծնում իրավունք:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Նույն շարքից