Քաղաքականություն 

Ամեն ինչ իրար է խառնվել, ամեն ինչ շիլա է. Իմքայլական պատգամավոր

analitik.am

Ցավոք, երբ ինձ գերիների փոխանակման տեղեկատվություն են փոխանցում , առաջին մարդը, որ գալիս է աչքիս առաջ ում պետք է դիմել ՀՀ ՄԻՊ -ն է ՝ պարոն Թաթոյանը, որը միշտ պատրաստակամ ու սիրով անմիջապես արձագանքում ու վստահ եմ իր անելիքներն ամբողջությամբ անում է, բայց մեկ այլ ցավալի իրավիճակ է, երբ տեսնում եմ էս մարդը մենակ է իր թիմի՝ ՄԻՊ աշխատակիցների հետ, այն դեպքում, երբ ՀՀ ԱԺ -ում գործում է Մարդու իրավունքների հանձնաժողով, ովքեր այս երկուսուկես տարիների ընթացքում բառիս ուղիղ իմաստով ոչ մի կարևոր գործ չեն արել, բացի մի շարք ոչ պետականամետ ծրագրեր առաջ տանելով:

Այսօր իրենք լուռ են, իրենք չեն թակում հազարավոր դռներ ու չեն պահանջում գերիների փոխանակման հարցի օր շուտ կարգավորումը: Այո՛, ես դա կարող եմ անել և անում եմ իմ կարողությունների և լիազորությունների սահմաններում, բայց ո՞ւր են իրենք, ինչո՞ւ մի ողջ հանձնաժողով չի գործում կամ գործում է էլի անհատների մակարդակում, մինչդեռ կեղծ ելույթներով միշտ աչքի են ընկել ու փորձել խաղաղասեր երևալ: Խաղաղասեր ե՞ք , ընդունում եմ, մեր երկրում բոլորն են խաղաղասեր և ձեր քարոզը անտեղի է, դա արեք միջազգային մակարդակում և օր շուտ լուծեք գերիների հարցը:

Ամեն ինչ իրար է խառնվել, ամեն ինչ շիլա է, աշխատե՛ք տիկնայք ու պարոնայ, դուք միայն ելույթների ու կեղծ քարոզների համար չե՛ք:

Ցանկացած վիրավորող արտահայտություն ջնջելու եմ: Սա կոչ է, որը հասցեատերեր ունի և թողեք հասցեատերերը կարդան ու արձագանքեն, որոնց շատ հարցեր ունեմ, բայց դեռ ժամանակը չի հարցերը տալու, այս պահի հրատապությունը ռազմագերիներն են :

Ֆեյքերից էլ իմունիտետ ունեմ, ժամանակ չծախսե՛ք:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Նույն շարքից