Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեր զինվորները 410 կմ-ով ավելի երկար սահման պետք է պահեն Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի պատճառով. Շիրինյան

analitik.am

 

Այսօր իշխանությունները կեղծ օրակարգեր են ստեղծում, ու ցավոք, հասարակության անդամները կուլ են տալիս խայծը: Ասում են, թե Արցախը չկա, լավ է, իրենց երեխաները չեն գնա այնտեղ ծառայելու: Մարդիկ չեն գիտակցում, որ հիմա մեր զինվորները 410 կմ-ով ավելի երկար տարածք են պահելու: Ո՞վ է պահելու այդ սահմանները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Գորիսից Կապան ճանապարհի 5-10 հատվածն արդեն անցնելու է Ադրբեջանի կազմով, ով է պահպանելու անվտանգությունը»,-նշեց նա:

Շիրինյանի համար անհասկանալի է, թե ինչ պաշտոն է հիմա զբաղեցնում Արայիկ Հարությունյանը. «Քաղաքացիների անվտանգությունը որևէ մեկը չի ապահովվում»:

Գնդապետի խոսքերով, բանակը չի պարտվել, ժողովուրդը չի պարտվել, ծնկի է եկել Նիկոլ Փաշինյանը, ում որևէ մեկը լուրջ չի վերաբերում. «Նա չի կարող բանակցել: Սրա մնալը խայտառակություն է»:

Նույն շարքից