Տեսանյութեր Քաղաքականություն 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց. Սայաթ Շիրինյան

analitik.am

 

Վաղարշակ Հարությունյանը, ում ժամանակին նախագահ Քոչարյանն ուղղակի դուրս շպրտեց, ով վնգստում էր, իբր նախագահ Քոչարյանը Մեղրիի տարածքն է հանձնում, հիմա արդեն հանցավոր իշխանության հանցակից է դառնում: Մենք այսօր փաստի առաջ ենք կանգնել, արդեն տվել են այդ ամեն ինչը, Զանգեզուրն է վտանգի առաջ կանգնած: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Շիրինյանը խոսեց նաև ֆելիքս Ցոլակյանի մասին. «Նա լավ հոտառություն ունի: Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության 80 տոկոսը փոխվելու է, նա հաշվարկեց, որ ինքն էլ է գնալու, ավելի լավ է մեկ քայլ շուտ անի: Բայց Ֆելիքս Ցոլակյան, դու նախկին բարձրաստիճան պաշտոնյա ես եղել, ասելիք չունե՞ս: Ուղղակի հեռանում եք ու վե՞րջ»:

Շիրինյանը նշեց, որ պաշտոնյաները պետք է գոնե կարողանան երկու խոսքով ասել՝ համակարծիք էին Արցախի հանձնմանը, թե՝ ոչ. «ՊՆ նախարարն էլ ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց»:

Նույն շարքից