Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է 53 միլիարդ դոլար տա, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ գվվում է, ոչ բվվում. Սայաթ Շիրինյան

analitik.am

 

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, դա չի նշանակում, որ մնալու է: Օրերի ու շաբաթների հարց է: Ինքը շատ դաժան վախճան է ունենալու, ինքն, իր ընտանիքն ու իր սերունդները նզովյալ են լինելու, այս արյան տակից չեն կարողանալու դուրս գալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սայաթ Շիրինյանը:

Հարցին, թե ում հետ Հայաստանը կարող է շարունակել ճանապարհը, Ոստիկանության գնդապետը նշեց՝ մարդու, ով ունի փորձառություն, հեղինակություն, հմտություն, հեղինակություն է Հայաստանում, Արցախում ու բանակում, մարդ, ով կարող է հույս ներշնչել ժողովրդի մեջ, որը քարացած է ու չգիտի, թե ինչ պետք է անել. «Ես վստահ եմ, որ սա քաղաքական դիակ է: Այս լեշը պետք է թաղել, որպեսզի Հայաստանում գարշահոտություն չտարածվի»:

Շիրինյանը հայտարարեց, որ այսօր իշխանություն գոյություն չունի, բոլոր գերատեսչությունները կազմալուծված են. «Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը 53 միլիարդի պարտավորության տակ պետք է մտնի: Նիկոլ, մնացածներդ, ինչո՞ւ չեք գվվում կամ բվվում: Սա էլ եք թողնելու մարդկանց վզին ու փախնե՞ք»:

Գնդապետը հարց է բարձրացնում՝ միգուցե Նիկոլ Փաշինյանը մնում է, որպեսզի այդ 53 միլիարդի դիմաց Սյունիքը հանձնի Ադրբեջանին:

Նույն շարքից