Հասարակություն Տեսանյութեր 

44 օր տևած պատերազմից հետո զինվորները, այդ թվում՝ վիրավոր, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից /տեսանյութ/. «Փաստինֆո»

analitik.am

 

Պատերազմն ավարտվել է, բայց այն զինվորները, որոնք 1,5 ամիս պայքարել են հանուն հայրենիքի, այսօր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողից մատնվել են անտարբերության ։

«Փաստինֆո»-ի աղբյուրները կադրեր են փոխանցել, որտեղ երևում է այն բարձիթողի և անմխիթար վիճակը, որ ցուցաբերում է կառավարությունը զինվորների նկատմամբ։ 44 օր տևած պատերազմից հետո նրանք, որոնց թվում կան բազմաթիվ վիրավոր ժամկետային զինծառայողներ, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից։ Արցախում գտնվող զինվորներին անգամ չի ապահովվում ջեռուցում և էլեկտրաէներգիա։

Սա է իշխանությունների վերաբերմունքը մեր հայորդիների, մեր անվտանգության երաշխավորը հանդիսացող զինվորի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից