Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը դաժան մարդ է, նա հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի ու հասնի մահվան դուռը. Ավետիք Իշխանյան

 

Գեղամ Մանուկյանն այսօր անժամկետ հացադուլ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Այստեղ է նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Երբ ես իմացա, որ Գեղամ Մանուկյանը որոշել է հացադուլի նստել, առաջին անգամ իմ կյանքում որոշեցի հացադուլի նստած քաղաքացուն հորդորել, որպեսզի հրաժարվի այդ մտքից: Այն անձը, ում հրաժարականի պահանջով նա նստում է հացադուլի, չունի որևէ խղճի զգացողություն: Նա դաժան է, որևէ մարդկային կյանք նրա համար զրոյական նշանակություն ունի:

Նա հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի ու հասնի մահվան դուռը:

Հիշենք 2019 թվականին «Նուբարաշենի» ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահը հացադուլից: Ես համոզված եմ, որ վարչապետն իմացել է նրա հյուծվածության մասին ու հրահանգել է որևէ բան չանել: Դրա համար ես հորդորում եմ Գեղամ Մանուկյանին հրաժարվել այդ մտքից: Մենք գործ ունենք մի դաժան անձնավորության հետ, ում համար մարդկային կյանքը զրո է»:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից