Հասարակություն 

Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ի մոտ են, պահանջում են, որ Դավիթ Տոնոյանը ներկայանա

analitik.am

 

Այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ ու պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին:

Հարազատները պահանջում են, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներկայանա ու պատասխան տա: Հարազատներից մեկի խոսքերով, նոր նախարարն ասում է, որ ընդամենը երկու օր է նշանակվել. «Թող Տոնոյանը գա պատասխանի հարցերին»:

Վերոնշյալ քաղաքացին հավելեց, որ ներկաները հիմնականում Ջաբրայիլի զինծառայողների ծնողներն են: Առաջին հարվածները եղել են հենց Ջաբրայիլում, Թալիշում, Ֆիզուլիում:

Նույն շարքից