Հասարակություն 

Արծրունը 1,5 ամիս ասում էր, որ հաղթելու ենք, գրավում ենք, ո՞ւր ա, էտ Արծրունին մեղադրանք առաջադրեք. Զինծառայողների հարազատները ՊՆ-ի մոտ են

 

Այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ-ի մոտ ու պահանջում են, որպեսզի իրենց որդիների մասին տեղեկություն փոխանցեն իրենց, քայլեր ձեռնարկեն, որպեսզի հնարավոր լինի փրկել նրանց, ովքեր դեռ հնարավոր է ողջ են:

Ներկաներից մեկի խոսքերով, Պաշտպանության նախարարությունն ամեն օր հայտարարում էր, թե կոտորում ենք, ջարդում ենք, տանկեր ենք գրավում, առաջ ենք գնում. «Ո՞ւր են այդ տանկերը, ինքնաթիռները: Ոնց նայում ես, 1,5 ամիս խաբել են: Արծրունն ասում էր, որ հաղթելու ենք, տանկեր ենք գրավում, ջախջախում ենք: Ո՞ւր ա: Էտ Արծրունին թող կանչեն, մեղադրանք առաջադրեն, թող ասեն, որ 1,5 ամիս խաբել է ամբողջ հայ ազգին: Ասել ա, թող իր ասածին պատասխան տա: Նրա հետ թող նաև պատասխան տան նրանք, ովքեր ասել են, որ նման բան ասի:

Ինչպես կարելի է 1,5 ամբողջ ազգին խաբել: Այս պահին 10 հազար ինվալիդ երեխա ունենք, ոչ մի բան չեն ասում: Թող տեսնեն՝ ո՞ր մի ղեկավարի երեխան է վիրավորների ու զոհերի մեջ: Պառլամենտում ասում էին, թե գնանք կռվեն: Բա ինչի: չգնացին»:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից