Իրավական 

Նույնը սպասվում է մյուս բոլոր սորոսականներին. Դատարանն ի օգուտ Նարեկ Մալյանի որոշում է կայացրել

analitik.am

Գիտեմ, որ էս պահին սրա ժամանակը չի, բայց տեղեկացնեմ, որ Սորոսի գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ, սորոսական մեդիալաբ կայքի հիմնադիր Մարիաննա Գրիգորյանը ինձ դատի էր տվել փորձելով լռեցնել: Այս մասին իր էջում գրում է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Դատարանը ոչ միայն մերժեց կոռումպացված օլիգարխ Սորոսի վարձկան տիկնոջ հայցը, այլ նաև որոշեց սորոսականից ի օգուտ ինձ բռնագանձել իմ դատական ծախսերը:

Նույնը սպասվում է մյուս բոլոր սորոսականներին ովքեր անմեղ քաղաքացիներին անկապ դատական քաշքշուկի մեջ են ներքաշում:

Այսուհետ սորոսական ծախու ստահակները պետք է իմանան, որ անկապ տեղը մարդկանց դատի տալը իրենց համար ավարտվելու է կլորիկ գումարներով:

Հաջորդը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայցն է...»,-գրել է նա՝ մանրամասների համար խնդրելով դիմել փաստաբան Տիգրան Աթանեսյանին:

Նույն շարքից