Հասարակություն 

Ռուս սակրավորները սկսել են Արցախում ականազերծման աշխատանքները

analitik.am

 

Ռուս մասնագետները սկսել են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ռուսական ռազմական կոնտինգենտի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովի, առաջին փուլում սակրավորները ստուգելու են տարածքը պայթուցիկ նյութերի առկայության համար: Աշխատանքները կիրականացվեն այն տարածքում, որտեղ կկառուցվեն ռուսական ռազմական կոնտինգենտի ստացիոնար դիրքերը:

«Մարդասիրական ականազերծումն իրականացվում է ԼՂ վարչակազմի դիմումի համաձայն: Դա կարող է լինել հողային, մասնավոր հողատարածքներ: Իսկ ինժեներական հետախուզությունն իրականացվում է ռուսական ռազմական կոնտինգենտի շահերից ելնելով, որտեղ տեղաշարժվում է մեր ռազմական տեխնիկան»,-ասել է Պաուտովը:

 

Նույն շարքից