Հասարակություն 

Սասուն Միքայելյանը վիրավորվեց, սաղ իմացան, իսկ մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տվյալներ չեք տալիս․ Անհետ կորած զինվորի ծնող

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՊՆ-ի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատներն ու պահանջում են պատասխանել իրենց հարցերին: Քաղաքացիներին ասել են, որ ժամը 16:30-ին հայտարարություն կարվի:

Քիչ առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել անհետ կորածների մասով, վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ պետք է միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի, որը պետք է շատ արագ զբաղվի տղաների հարցերով. «Բոլոր ծնողներին պատասխան պետք է տրվի, թե որտեղ են իրենց երեխաները և այլն:

Բացի այդ, վարչապետն ինձ հանձնարարել է, որպեսզի հանդիպում կազմակերպենք անձամբ իր հետ։ Ես հիմա հեռախոսահամարները կվերցնեմ ու հենց վաղվանից սկսված հանդիպումներ կլինեն: Կլինեն մի քանի հանդիպումներ, քանի որ ձեր թիվը մեծ է»:

Վարչապետի օգնականի խոսքերից հետո, հարազատները հարցրեցին՝ հանձնաժողովը նո՞ր եք ուզում ստեղծել:

«Հոկտեմբերի 5-ից մենք տեղեկություններ չունենք, դուք հլը նոր հանձնաժողով եք ստեղծում: Սասուն Միքայելյանը վիրավորվեց, սաղ իմացան, իսկ մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տվյալներ չեք տալիս: Դա ճի՞շտ ա»,-հայտարարեց մեկ այլ ծնող:

Նույն շարքից