Հասարակություն Տեսանյութեր 

Այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել. ՊՆ ներկայացուցիչ

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՊՆ-ի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատներն ու պահանջում են պատասխանել իրենց հարցերին: Քաղաքացիներին ասել են, որ ժամը 16:30-ին հայտարարություն կարվի:

Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը ծնողներին հայտնեց, որ հատուկ ստեղծված հանձնաժողովը նոյեմբերի 12-ից սկսած տվյալներ է տրամադրում ԿԽՄԿ-ին, Ռուսաստանին. «Մերոնք գտնվում են առաջնագծում: Ձևավորել ենք ձևաչափ, հակառակորդը կարողացել է որոշ հատվածներում.. շատ բան չեմ կարող ասել:

Այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել: Ծնողները տեղյակ են: Այս դրությամբ մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են: Հանձնաժողովը, որն աշխատում է, շարունակելու է աշխատել: Մենք բոլոր տվյալներն արագ տրամադրում ենք համապատասխան մարմիններին»,-ասաց նա:

Ոսկանյանն ասաց, որ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է ավելի ընդլայնված հանձնաժողով, որն ավելացնելու է ներուժ. «Ընդգրկվելու են այն կառույցները, որտեղ հարցը բարձրացվել է: Ուզում եմ տեղեկացնել, որ գործընթացը 24 ժամ շարունակվում է»:

Ծնողները չեն հավատում, որ իրոք անհետ կորած զինվորներ են գտնվել, խնդրում են, որ իրենց ապացույցներ ներկայացնեն:

Հավաքվածներին չի բավարարում ստացած պատասխանը, նրանք դեռ չեն հեռանում: Իրենց պետք են կոնկրետ պատասխաններ իրենց հարցերին, որոնք վերաբերում են իրենց որդիների գտնվելու վայրին:

Նույն շարքից