Հասարակություն Տեսանյութեր 

Գոռն այն 120 Հերոսներից մեկն է, որ ապաքինվում է Զինվորի տանը․ Արմեն Մուրադյան /Տեսանյութ/

analitik.am

 

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել և կից գրել է․

«Գոռն այն 120 Հերոսներին մեկն է, որ ապաքինվում է Զինվորի տանը

Թիմային ճիշտ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց գրանցել դրական արդյունք՝ Հերոսն արդեն քայլում է առանց ձեռնափայտի

Մեր Գոռը վիրավորում էր ստացել առաջնագծում՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ:

Ձախ ազդրի բեկորային վնասվածքի պատճառով տղայի ոտքի մկանները թուլացած էին, կար ցավ, շարժումները խիստ սահմանափակ էին:

Զինվորի տանը վերականգնողական բուժման մոտ մեկ ամսում Գոռն արդեն վերջնականապես հրաժեշտ է տվել ձեռնափայտերին, քայլում է ինքնուրույն:

Այ այսպես մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու»։

Տեսանյութն այստեղ

Նույն շարքից