Հասարակություն 

Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների

analitik.am

 

Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում նոյեմբերի 22-ին քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրեն Նարեկ ծայրագույն վարդապետ Նաամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:

Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել է հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։

Արարողությանը ներկա են եղել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, hայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ։

Նույն շարքից