ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների ծավալի համատեղ գնահատման համար: ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության հարցմանը՝ նշելով հումանիտար օգնության ռուսական միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի դերն ու մոդալությունը, գլխավոր քարտուղարը հաստատել է, որ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը և ՄԱԿ-ի մյուս բաժանմունքները պատրաստ են համագործակցել և քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները՝ Լեռնային Ղարաբաղում և շրջակա շրջաններում նախնական անկախ գնահատական անցկացնելու նպատակով՝ տարածաշրջանում հումանիտար պահանջմունքների լիակատար ըմբռնման համար, երբ դա հնարավոր դառնա», - ասել է նա: