Հասարակություն 

Երևան-Արտաշատ ճանապարհին Hyundai Accent–ը բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել․ 2 մարդ հոսպիտալացվել է

 

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աբրահամ Շ․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով Աբրահամ Շ․-ն և ուղևոր Արտյոմ Ք․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից